Նալբանդյան. Ցավոք, կողմերի մոտեցումները չեն համընկնում
Ցավոք, կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում: Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփելով հանդիպման արդյունքները, նման կարծիք հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այս հանդիպման ժամանակ կողմերն արտահայտեցին իրենց մոտեցումները խնդրի կարգավորման շուրջ եռանախագահների ներկայացրած տարբեր տարրերի ու սկբունքների շուրջ: Կարող ենք նորից վերահաստատել, որ կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում: Բայց այստեղ Ադրբեջանի մոտեցումները ոչ միայն մոտ չեն Հայաստանի մոտեցումներին, այլև կարող ենք ասել, որ Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում եռանախագահող երկրների առաջարկներին»,-Panorama.am-ի թղթակցի փոխանցմամաբ, ասել է Նալբանդյանը:
Նա հիշեցրեց, որ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ 5 հայտարարություն է եղել, Ադրբեջանը մինչ այսօր ամեն ձևով խուսափում է որևէ հղում տալ դրանց, որտեղ արտահայտված են սկզբունքներն ու տարերը. «Եռանախագահները բազմիցս նշել են, որ այդ առաջարկություններն արվել են որպես մեկ ամբողջություն և որևէ սկզբունքի կամ տարի տարանջատումն անհնար կդարձնի բանակցությունները: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է առաջարկների հիման վրա շարունակել բանակցություններն ու գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանն այդես էլ որևէ դրական կարծիք այդ հայտարարությունների վերաբերյալ չի արել»:
Նալբանդյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանը՝ բանակցությունների մասին. Օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ
- Համանախագահները հանդես կգան հայտարարությամբ
- Ջեյմս Ուորլիք. Բանակցությունները կշարունակվեն 2016-ին