Բեռն. կուլուարներում քննարկվում է սահմանային լարվածությունը
Քիչ անց Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կառավարության ընդունելությունների տան Լանդգուտ Լոն (Landgut Lohn) ամրոցի այս դահլիճում տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, որից հետո կկայանա նախագահներ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը: Այս պահին դահլիճը դեռ դատարկ է:
Կուլուարներում քննարկման հիմնական թեման վերջին օրերին ակտիվացած Ադրբեջանի դիվորսիոն գործողություններն են, դրա արդյունքում ուժեղացած սահմանային լարվածությունը և զոհերը:
Բոլորի զարմանքն է առաջացրել այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը արդեն երրորդ օրն է Բեռնում և Ժնևում զբաղված է նախատոնական շոփինգով:
Panorama.am-ի թղթակիցը նախագահների հանդիպման մանրամասները կներկայացնի Բեռնից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան