
Ձերբակալվել է Վահան Շիրխանյանը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ նա կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վարդանյանի ղեկավարած խումբը ԱԱԾ տեսադաշտում է հայտնվել այս տարվա ապրիլից
- ԱԱԾ-ն կպարզի՝ Արթուր Վարդանյանը կապ ունեցե՞լ է «Իսլամական պետություն» խմբավորման հետ
- Հանցավոր խմբի ձերբակալված անդամներին տրամադրվել են հանրային պաշտպաններ