Ալեքսանդր Մարկարով. Հանդիպումը հիմք է ծառայելու համանախագահողների հետ միասին հետագա կարգավորման ձևաչափ գտնելու համար
Հանդիպումը կարևորվեց նրանով, որ կողմերը վերահաստատեցին Մինսկի խմբի ձևաչափը, ինչի առնչությամբ Ադրբեջանը պարբերաբար հանդես էր գալիս բացասական հայատարարություններով: Անդրադառնալով Շվեյցարիայի Բեռն քաղաքում Սարգսյան Ալիև հանդիպմանը և դրան հաջորդած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությանը, Panorama.am»-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետը նշեց, որ ցանկացած հանդիպման ժամանակ կողմերը փորձում են գտնել այն ձևաչափը, այն մոտեցումները, որը կարձանագրի խնդրի նշմարելի տեղաշարժ և պարզաբանեց, որ այս պարագայում կողմեր ասելով նկատի ունի ոչ միայն երկու կողմերին, այլ նաև համանախագահներին:
Համանախագահների համատեղ հայտարարության վերաբերյալ Մարկարովը նշեց, որ սահմանային լարվածության, բռնության նվազեցմանն ուղղված կոչը գուցե դառնա իրականություն, դրա էությունն այն է, որ անհրաժեշտ է վերջ տալ լարվածությանը:
«Համանախագահների հայտարարության երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ կան օբյեկտիվ հիմքեր սահմանային միջադեպերի քննության համար: Մյուս կողմից հանդիպումը կարևորվեց նրանով, որ կողմերը վերահաստատեցին Մինսկի խմբի ձևաչափը: Այսինքն այն, որ Արբեջանը պարբերաբար բացասական հայտարարություններ էր անում այդ առնչությամբ, այստեղ տրվեց պատասխան»,- նշեց Մարկարովը:
Քաղաքագետի համոզմամբ, հանդիպումը հիմք է ծառայելու համանախագահողների հետ միասին հետագա կարգավորման ձևաչափ գտնելու համար:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի արդյունքներին, ապա քաղաքագետը նշեց, որ այս պահին դեռևս չկան արդյունքներ և մոտ ապագայում դժվար թե լինեն:
«Այն պարզ պատճառով, որ կողմերի դիրքորոշումներում կան հակասություններ, իսկ Ադրբեջանը չի ուզում ճանաչի այն իրականությունը, որը բոլորի համար հասկանալի է»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան