Բուհերում ու դպրոցներում քաղաքականություն չկա, եթե կա պատժվում է. ԿԳ նախարար
«Մենք չենք կարող արգելել նրանց լինել որևէ կուսակցության անդամ, այդ մարդիկ ունեն քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման իրավունք»,-այսօր հրավիրած ամփոփիչ ասուլիսում պատասխանելով լրագրողների կրթական համակարգի քաղաքականացված լինելու հարցին՝ հատկապես ընտրական շրջաններում՝ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Լրագրողների հարցին, թե ինչու էին ուսուցիչները ընդգրկված դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քվեարկության գործընթացին, Արմեն Աշոտյանն ասաց, որ իր չգործած մեղքերից մեկը սահմանադրական հանրաքվեն է:
«Մենք մեկ հաստատված ահազանգ ենք ունեցել հանրաքվեով պայմանավորված, դպրոցում եղել է ապօրինի քարոզչության փորձ, տնօրենը ստացել է նախազգուշացում: Չի հեռացվել, քանի որ նա ժամանակավոր պաշտոնակատար է և միևնույնն է դուրս է գալու աշխատանքից»,- նշեց Աշոտյանը:
Նրա խոսքերով՝ բուհերում ու դպրոցներում քաղաքականություն չկա, եթե կա պատժվում է, իսկ պատերից դուրս արդեն մարդու իրավունքն է:
Լրագրողներից մեկի հարցին էլ, թե ինչու են այդքան դպրոցներում անցկացվում ընտրությունները, նա ասաց, որ ընտրատեղամասերը հատկապես մարզերում տեղակայված են դպրոցներում, որովհետև դպրոցները միակ հարմար տարածքն են, որտեղ հնարավոր է կազմակերպել մեծ խմբով մարդկանց մասնակցությամբ քաղաքական ակտ. «Կան սանիտարական պայմաններ, ջուր, ազատ մուտք, դպրոցական ենթակայություններից բացի չեմ տեսել ավելի հարմար ենթակառուցվածքներ»:
Հարակից հրապարակումներ`
- Կրթության ոլորտի երեք բացթողումներն՝ ըստ Աշոտյանի
- Ձեռքբերումների գոհարը Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումն էր. Աշոտյանն ամփոփում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները