Ձեռքբերումների գոհարը Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումն էր. Աշոտյանն ամփոփում է
2015 թվականը կրթության ոլորտում ծավալուն աշխատանքներով լի տարի էր և դրա գոհարը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2015 թվականն՝ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարն ընդգծեց, որ տարին աննախադեպ էր միջազգային օլիմպիադաներում մեր աշակերտների ձեռքբերած մեդալների քանակով, որոնց թիվը 20 էր: Աշոտյանն առանձին-առանձին անդրադարձավ անցնող տարում կրթության յուրաքանչյուր ոլորտի ձեռքբերումներին. «Ուզում եմ բուհական համակարգում ընդգծել Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացումը և Արցախում Ագրարային համալսարանի մասնաճյուղի բացումը»:
Հանրակրթական ոլորտում կրթության գերատեսչության ղեկավարն առանձնացրեց միջազգային կրթական նոր ծրագրերի ընդգրկումը, ազգային երգ ու պար առարկայի դասավանդման ընդլայնումը, ներառական դպրոցների թվի ավելացումը:
«Կրթության ոլորտի վրա իր դրոշմը թողեց նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակը, որին նվիրված բաց դասերը անցկացվեցին և աշակերտները պատվոպահակ կանգնեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,-ասաց Աշոտյանը:
Նա նշեց նաև, որ այս տարի բացվեց 33 նախակրթարան, որտեղ ներկայումս 1100 աշակերտ է սովորում:
Մասնագիտական կրթության ոլորտում Աշոտյանն առանձնացրեց չհավատարմագրված բուհերն ավարտած ուսանողներին քննություն հանձնելու հնարավորություն տալն ու պետական նմուշի դիպլոմ ձեռք բերելը. «Բուհական համակարգում աշխատանքները նույնպես ծավալուն էին, «Փարոս» համակարգում ընդգրկված ուսանողներից շուրջ 1500-ը ստացան ուսման վարձի փոխհատուցում»:
Աշոտյանն ընդգծեց նաև, որ առաջին անգամ Հայաստանում ունեցանք եվրոպական համատարմագիր ունեցող բուհ՝ Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան