Կրթության ոլորտի երեք բացթողումներն՝ ըստ Աշոտյանի
«Ես դրանք ավելի շատ մարտահրավերներ, խնդիրներ կանվանեի դրանք, քան բացթողումներ»,-ամփոփիչ ասուլիսում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով տարվա բացթողումներին:
Առաջինն ըստ Աշոտյանի՝ փոփոխության մոտիվացիան է. «Ոլորտի փոփոխության ծավալներն ու տեմպը ինձ չի բավարարում: Ինչու՞ սովորել և ինչու՞ սովորեցնել, այդ հարցերի համար մենք լիարժեք պատասխան չենք ստեղծել»:
Նախարարի խոսքերով, երկրորդը կոռուպցիոն ռիսկերն են. «Դրանք գոյություն ունեն ավելի քիչ, քան մենք ու դուք դրանց մասին խոսում ենք, բայց միևնույն է գոյություն ունեն»:
Ըստ նրա՝ երրորդը ոչ հավասարաչափ կրթության որակն է:
Նա նշեց, որ կրթության որակն ունի սոցիալական բեռ իր վրա: Երբ որոշում ես որակի վրա ավելի շատ ուշադրություն դարձնել, սոցիալական խնդիրն է տուժում և հակառակը:
«Դուք ինձանից, ես ձեզանից սպասում եմ բեկումնային գործառնություն: Խոսք տվեք, որ երկու տարի ինձ, նախարարությանը չեք քննադատելու, հետո կպահանջեք»,-հավելեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին