Հայտնի են «Երաշտ և բողբոջ» հանրապետական ֆոտոմրցույթի հաղթողները
Ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուոքում և արտասահմանում մենք փորձել ենք կրթական և գիտական նախաձեռնություններով հիշել և պահանջել: Այս մասին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում անցկացված «Երաշտ և բողբոջ» ֆոտոմրցույթի մրցանակաբաշխության ժամանակ:
Նախարարի խոսքերով՝ այս մրցույթը, որն անցկացվում է Մայր Աթոռի հովանու ներքո, բացառիկ է ոչ միայն իր ձևաչափով, այլ իր ենթավերնագրով և իր այն իմաստային կշռով, որ դրվել է դրա նախաձեռնման խորքում:Հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
««Երաշտ և բողբոջ» ձևակերպման մեջ իրական բողբոջները հենց մեր երեխաներն են: Շնորհակալ եմ, սիրելի աշակերտներ, որ 4000 աշխատանք ստեղծվել է` շնորհիվ ձեր պատմական հիշողության և ստեղծագործական ձիրքի»,-նշել է նախարարը:
Միջոցառման ընթացքում նախարարը և Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մրցանակներ են հանձնել «Լավագույն մտահղացում», «Լավագույն աշխատանք» անվանակարգերում հաղթող ճանաչված լուսանկարների երկու հեղինակներին: Հատուկ մրցանակի է արժանացել մեկ մասնակից, ևս տասնչորս աշխատանքի հեղինակներ պարգևատրվել են լավագույն մասնակցության համար:
Հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացված «Երաշտ և բողբոջ» հանրապետական ֆոտոմրցույթը մեկնարկել է ապրիլին: Մրցույթին ՀՀ մարզերից և Երևանից մասնակցել է շուրջ 4000 աշակերտ, ովքեր իրենց աշխատանքները տեղադրել են մրցույթի համար ստեղծված կայքում: Մրցույթի գնահատման համար ձևավորված համձնախումբն ամփոփել է մրցույթի արդյունքները և ընտրել մրցանակի արժանի աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները