20:12 19/12/2015

Սարգսյան-Ալիև բանակցությունների մասին Է.Նալբանդյանի ճեպազրույցի ամբողջական սղագրությունը

Հայաստանի Հանրապետության Արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը հրապարակել  այսօր Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցի ամբողջական սղագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Հարց. Պարոն նախարար, ի՞նչ մեխանիզմներ են մշակվում:
Էդվարդ Նալբանդյան. Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով մոտ երկու տասնյակ հանդիպումներ են եղել՝ գագաթաժողովներ: Մի շարք հանդիպումներ շատ մոտ են եղել համաձայնության, սակայն Ադրբեջանը միշտ հետքայլ է արել:

Անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում կայացած վերջին գագաթաժողովից բավական ժամանակ է անցել՝ մեկ տարուց ավել, և շատ կարևոր էր նոր հանդիպում կազմակերպել:

Մենք շնորհակալ ենք Շվեյցարիայի իշխանություններին, որ հյուրընկալեցին այս գագաթաժողովը։ Շնորհակալ ենք նաև եռանախագահող երկրներին՝ իրենց ջանքերի համար՝ բանակցային գործընթացն առաջ մղելուն ուղղված նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու համար։ Այդ գործընթացն առաջ մղելու համար նման մտադրություն պետք է ունենա Ադրբեջանը, ինչն, իրականում, ոչ միայն նման մտադրություն չունի, այլ՝ ընդհակառակը:

Հարց. Ո՞րն էր այս հանդիպման օրակարգը:
Էդվարդ Նալբանդյան. Այս գագաթաժողովի օրակարգը թելադրված էր Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների հետևանքով իրավիճակի սրմամբ։ Եվ, բնական է, եթե այսպիսի սուր վիճակ է տիրում, ապա մյուս հարցերը երկրորդ պլան են մղվում:
Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, թե կարող է ուժի կիրառումը, իրավիճակի սրումը օգտագործել որպես բանակցային գործիք: Իրականում դա իրենց թուլությունն է։ Բաքուն իր անվստահությունը բանակցություններում ցանկանում է կոմպենսացնել այս կարգի քայլերով։
Ադրբեջանի ստրատեգները կարծում են, թե դա իրենց ինչ-որ ուժ է տալիս. Ի՞նչ է տվել մինչ հիմա այս քաղաքականությունը Ադրբեջանին: Որևէ դրական բան, որևէ առավելություն ոչ տվել է, ոչ տալիս է, ոչ էլ, իհարկե, կտա:

Հարց. Եվ այս պայմաններում նպատակահարմա՞ր էր գալ բանակցությունների։
Էդվարդ Նալբանդյան. Կային տրամադրություններ և կան տրամադրություններ, որ Ադրբեջանի այս ոչ ադեկվատ կեցվածքի՝ սադրանքների պայմաններում երևի իմաստ չունի բանակցությունները շարունակել: Ու հարց է առաջանում՝ որն է բանակցությունների այլընտրանքը:
Հայաստանը կողմ է եղել, կողմ է բանակցային գործընթացը շարունակելու, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Ու մեր Հանրապետության Նախագահի մասնակցությունը այս գագաթաժողովին հենց դրա մասին է խոսում՝ մեր մոտեցման մասին, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու եռանախագահների հետ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հարց. Այս պայմաններում եթե բանակցություն չլինի, խաղաղ լուծում հնարավո՞ր է:
Էդվարդ Նալբանդյան. Եթե բանակցություն չլինի, ինչպե՞ս է լուծում լինելու: Ինչպե՞ս են խաղաղություն հաստատում: Իրականում նաև այս հանդիպման ժամանակ կողմերն արտահայտեցին իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման տարբեր տարրերի, տարբեր սկզբունքների շուրջ, որոնք իրենք ներկայացրել են: Եվ կարող ենք նորից վերահաստատել, որ ցավոք, կողմերի մոտեցումները մոտ չեն, կամ չեն համընկնում:Բայց այստեղ ոչ միայն Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում Հայաստանի մոտեցումներին։ Կարող ենք ասել նաև, որ Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում և չեն համապատասխանում եռանախագահող երկրների առաջարկներին:

Դուք գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով հինգ հայտարարություն է եղել։ Ադրբեջանը ամեն կերպ խուսափում է որևէ հղում կատարել այդ հայտարարություններին, որտեղ արտահայտված են այն սկզբունքները, այն տարրերը, որոնք, ինչպես բամիցս նշել են համանախագահները, արված են որպես մեկ ամբողջություն, և մեկ սկզբունքի կամ մեկ տարրի տարանջատումը անհնար կդարձնի կարգավորումը։

Մենք բազմիցս արտահայտվել ենք, որ պատրաստ ենք այդ առաջարկների վրա շարունակել բանակցությունները և գնալ կարգավորման, Ադրբեջանը որևէ դրական կարծիք այդ հայտարարությունների վերաբերյալ չի հայտնել։ Միայն ձևացնում է որ ինչ-որ բանի պատրաստ է, բայց ինչի՞ է պատրաստ։

Նրանք ինչ-որ հայտարարություններ են անում իրենց հանրային կարծիքի համար, և մտածում են, թե որևէ մեկին դրսում կտպավորեն։ Դա ամենևին այդպես չէ։

Բելգրադում եռանախագահների հայտարարության կապակցությամբ ես մեկնաբանություն տվեցի, կետ առ կետ անդրադարձա։ Իսկ ի՞նչ մեկնաբանություն տվեցին ադրբեջանցիները, չկա ոչ մի մեկնաբանություն, քանի որ այն ինչ ասում էին համանախագահները, մենք էլ ենք նույնն ասում։

Հարց. Պարոն նախարար, ի՞նչ տվեցին կոնկրետ այսօրվա բանակցությունները, կա՞ ինչ-որ կոնկրետ արդյունք, որը կարելի է դրական համարել։
Էդվարդ Նալբանդյան. Որևէ հանդիպում հատկապես՝ նախագահների մակարդակով, շատ կարևոր է։ Որպեսզի այդ երկխոսությունը շարունակվի, բանակցությունները շարունակվեն, քանի որ, ինչպես նշեցի, դրան այլընտրանք չկա։

Ինչքան հաճախ լինեն այս հանդիպումները, այնքան ավելի շատ է հնարավոր, միգուցե փոքր քայլերով, բայց ինչ-որ քննարկումներ լինեն թե հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ տանելու իմաստով, թե լարվածության նվազեցման մեխանիզմների մշակման իմաստով։ Այդ հարցերն էլ են, իհարկե, քննարկվել։

Գիտեք, որ եռանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել նաև այս ուղղությամբ, հրադադարի խախտումների, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ Մեր կողմից բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք գնալ այդ մեխանիզմի ստեղծմանը։ Ոչ միայն պատրաստ ենք, մենք ողջունել ենք այդ մեխանիզմի ստեղծումը։ Ասեմ ավելին, համանախագահները բազմիցս ներկայացրել են այդ մեխանիզմի ստեղծման մանրամասները: Կողմերն առնվազն երկու անգամ՝ Սոչիում կայացած երկու գագաթաժողովների ժամանակ, խոսել են այդ մասին։
Դուք կարող եք նայել այդ գագաթաժողովների արդյունքում ընդունված եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունները, որոնցում խոսքը գնում է հենց այդ մեխանիզմի ստեղծման մասին։ Այդ հայտարարություններում որոշակի պարտավորություններ էին վերցված, որ կողմերը՝ եռանագահաների հետ միասին, պետք է քննարկեն այդ մեխանիզմների ստեղծումը:

Հարց. Ու ի՞նչ եղավ...
Էդվարդ Նալբանդյան. Հենց այդ հայտարարություններից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հետքայլ արեց։ Այսօր մենք ևս քննարկեցինք այդ մեխանիզմի ստեղծման առաջարկը: Վերահաստատվել է, որ հայկական կողմերը ներկայացրել են իրենց դրական արձագանքը դրան.
Սեպտեմբերին՝ Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, եռանախագահները վերահաստատեցին, որ Հայաստանն ընդունել է առաջարկը, իսկ Ադրբեջանից սպասում են, որ նա էլ կընդունի։ Այդ հարցը նորից արծարծվեց այսօրվա հանդիպմանը։
Հուսով ենք, որ Ադրբեջանը վերջապես այլ մոտեցում կցուցաբերի, քանի որ, եթե մենք իսկապես ցանկանում ենք բանակցային գործընթացն առաջ շարժել, ապա դրա համար պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծվի։

Հարց. Պարոն նախարար, այսօրվա հանդիպմանը եռանախագահները կտրուկ բարձրացրե՞լ են շփման գծում տանկերի ու հրետանու օգտագործման հարցը։
Էդվարդ Նալբանդյան. Եռանախագահները և այսօր են դրել այդ հարցը, և իրենց հայտարարությունների մեջ են բարձրացրել։ Եթե վերցնենք այս տարվա հունվարից, համանախագահները հասցեական հայտարարություններ և կոչեր են արել, վերջինը՝ Բելգրադում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, որը բավականին կարևոր ձևաչափ է։ Ամեն տարի դեկտեմբերին այդ ձևաչափում եռանախագահները հանդես են գալիս հայտարարությամբ։

Այդ վերջին հայտարարության մեջ շատ խիստ քննադատություն կար ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառման իմաստով։ Եվ պարզ է, թե ում էր դա ուղղված։
Ադրբեջանը, դրան ի պատասխան, փաստորեն, ապտակ հասցրեց եռանախագահներին ու գնաց տարբեր զինատեսակների օգտագործմամբ իրավիճակի առավել սրմանը։
Սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրության առաջարկներին, քանի որ համանախագահներն ունեն միջազգային հանրության մանդատը և հանդես են գալիս նրանց անունից։

Հարց. Պարոն Նալբանդյան, հասկանալի է, մեկ հարց ուղղակի. Ուորլիքը տեսակետ է հայտնել, որ կարծեք թե լավատեսություն կա: Դուք կիսու՞մ եք միջնորդի լավատեսությունը: Եվ Դուք նշեցիք, որ տրամադրվածություն կար, որ Հայաստանը այսուհետ առհասարակ հրաժարվի բանակցելուց: Տրամադրություններն աճեցի՞ն, ըստ Ձեզ, թե՞ պակասեցին:
Էդվարդ Նալբանդյան. Ես պատասխանեցի այդ հարցին. տրամադրությունները կան, այլընտրանք բանակցային գործընթացին չկա: Հայաստանը միշտ կողմ է եղել և կողմ է լինելու բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Իսկ այդ դրական տրամադրության կամ լավատեսության իմաստով՝ դիվանագետներն ընդհանրապես պետք է լավատես լինեն, որովհետև եթե լավատես չեն, ուրեմն դիվանագետ չեն:
Հարց. Իսկ կենացը, որի վերաբերյալ Ուորլիքը Թվիթերում գրել էր, իրո՞ք կենաց է եղել։ Դա համապատասխանու՞մ է իրականությանը:
Էդվարդ Նալբանդյան. Կարծեմ երևակայական ինչ-որ մի բան է: Ամեն դեպքում նախագահները կենաց չեն խմել: Լուրջ բանակցություններ են վարել:
Շնորհակալություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:07
Աշոտ Ղազարյան. Ուզում եմ իմ Հրանտ Թոխատյանը՝ իմ ազնիվ, անկեղծ, բարի ընկերը, նորից ուրախացնի մարդկանց
ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանին 67-ամյակի առիթով. «Ես իմ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}