Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով. Շվեյցարիայի ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով:
Նման կարծիք «Տասս» գործակալության հաղորդմամբ՝ հայտնել Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Բուրքհալթերը, ով այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Երկու պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ դաշնային խորհրդական Դիդյե Բուրքհալթերն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն հետևողական բանակցությունների գործընթացում»,- ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Բուրքհալթերը կոչ է արել «կողմերին ամրապնդել երկխոսությունն ու հրաժարվել որևէ բռնության ակտից կամ սադրանքներից»: Նրա խոսքերով` Շվեյցարիան պատրաստ է աջակցել «երկխսության զարգացման ջանքերին` ընդունելով փորձագետներին և տրամադրելով փորձագետներ»:
«Հարավային Կովկասը Շվեյցարիայի համար հեռանկարային է նրանով, որ վերաբերում է խաղաղության քաղաքականությանը»,- հիշեցրել է Բուրքհալթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում