Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբերի միջև հանդիպում կազմակերպելու համար. ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար
ՀՀ մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիներին հայրենադարձելու և անհայտ կորածների ընտանիքներին բարոյական, ֆինանսական և սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցում: Այս մասին նշել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցած ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցող ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դուեյզին բարձր է գնահատել՝ Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը և նրանց հնարավոր աճյունների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ՊՆ և հանձնաժողովի համագործակցությունը և նշել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության աշխատանքային խմբերի միջև հանդիպում կազմակերպելու համար:
Նույն օրը ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Նիստի ընցացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Ըստ այդմ՝ միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է մարտական գործողությունների մի շարք մասնակիցների համապատասխան կարգավիճակի շնորհելու դիմումները: ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու փաստը չհիմնավորվելու պատճառով մերժվել են 4 քաղաքացիների դիմումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին