Հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տանկ է կիրառել. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /170 արկ/, 82 /201 արկ/, 120 /1 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 /1 արկ/, ՀԱՆ-17 /16 արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպի նռնականետերից, TR-107 /3 արկ/ տիպի հրթիռային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ /12 արկ/:
ՊԲ-ն հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան