Իրանի ԱԳՆ. Թուրքիան իր հակաահաբեկչական գործողությունները պետք է համաձայնեցնի Իրաքի և Սիրիայի հետ
«Ակնկալում ենք, որ Թուրքիան իր հակաահաբեկչական գործողությունները համաձայնեցնի Իրաքի և Սիրիայի կենտրոնական կառավարությունների հետ»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին:
«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների ջերմացմանը, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումն այն է, որ մուսուլմանական երկրները պետք է այնպիսի քաղաքականություն որդեգրեն, որ իրենց շահերից բխող գործողությունները բացասական ազդեցություն չունենան մուսուլմանների՝ մասնավորապես իր իրավունքների համար պայքարող Պաղեստինի ժողովրդի շահերի վրա»:
Նշենք, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ամերիկյան «Նյու Յորքեր» ամսագրին տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիայի հարցում Իրանի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես պատասխանել է. «Դա վկայում է, որ մենք «Իսլամական պետության» դեմ պայքարում լուրջ ենք տրամադրված: Մեր մոտեցումն այն է, որ այն լեգիտիմ կառավարություններին, որոնք ներկայացված են ՄԱԿ-ում, մենք օգնություն ենք ցուցաբերում: Իրաքի և Սիրիայի կառավարությունների խնդրանքով մեր խորհրդատուները նրանց օգնում են ծայրահեղականների դեմ մղվող պայքարում, հետևաբար մեր ներկայությունը Սիրիայում օրինական է և լեգիտիմ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում