ԼՂՀ ԱԳՆ. Պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ
«Դրական ենք համարում, որ նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից է եղել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկները՝ ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին, թե՝ «չնայած, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը մնում է լարված։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև նշել է. «Մենք մշտապես հանդես ենք եկել նման մեխանիզմների մշակման և իրականացման օգտին, ինչը թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին։ Իսկ դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար։ Հուսով ենք միջազգային հանրությունը հետևողական կլինի այս մեխանիզմները կյանքի կոչելու գործում։
Ցավոք, այն փաստը, որ նույնիսկ հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով. Շվեյցարիայի ԱԳՆ
- Սարգսյան-Ալիև բանակցությունների մասին Է.Նալբանդյանի ճեպազրույցի ամբողջական սղագրությունը
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
- Ջեյմս Ուորլիք. Բանակցությունները կշարունակվեն 2016-ին
- Բեռնում ավարտվեց Սարգսյան-Ալիև հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում