ՀԱՊԿ երկրները հայտարարություն են ընդունել ահաբեկչության դեմ պայքարի մասին. Սերժ Սարգսյան
«ՀԱՊԿ երկրները հայտարարություն են ընդունել ահաբեկչության դեմ պայքարի մասին», - «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՀԱՊԿ ընթացիկ նստաշրջանը նախագահող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի արդյունքներն ամփոփելիս Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամները կողմ են արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարում լայն կոալիցիա ձևավորելուն:
«ՀԱՊԿ անդամ երկրները կողմ են ՄԱԿ կանոնադրության դրույթներին, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան լայն կոալիցիա ձևավորելուն», -հայտարարել է Սերժ Սարգսյանը:
ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են նաև Սու-24-ի խոցման միջադեպը և աջակցել են Մոսկվայի դիրքորոշմանը:
Սարգսյանը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ առաջնորդները երկարաձգել են կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները մինչև 2017թ-ի հունվարի 1-ը:
«Մեր կողմից միաձայն որոշում է կայացվել երկարաձգել գործող գլխխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները մինչև 2017թ-ի հունվարի 1-ը», - լրագրողներին ասել է Հայաստանի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին