Աշոտյան. Ամուսնությունը չպետք է անել պետական բյուջեի հաշվին
Ամուսնությունը չպետք է անել պետական բյուջեի ու այն համայնքի բնակիչների հաշվին, ովքեր սպասում են լավ մասնագետի: ԱԺ-ում նման հայտարարությամբ հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:
Խորհրդարանականը հետաքրքրվում էր, երբ պետպատվերի շրջանակում սովորող ուսանողներն ամուսնանում են ու բնակավայրի, որտեղ պետք է հետագայում աշխատի, փոփոխման անհրաժեշտություն է առաջանում, լինո՞ւմ է ընդառաջել:
«Ամուսնացող աղջիկը կամ տղան ոչ թե պետք է կատարի իր ամուսնական, ընտանեկան պարտավորությունները, այլև մասնագիտական ու պետական, կամ էլ պետք է դուրս գա համակարգից ու իր տեղը զիջի նրան, ով կարող է անձնական կյանքին զուգահեռ իրականացնել այս գործառույթով սահմանված պարտականությունները»,-ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները