Վահան Շիրխանյանը հանկարծակիի է եկել կատարվածից. Փաստաբան
Նախկին փոխվարչապետ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի համար իր ձերբակալությունն անսպասելի է եղել: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր քննչական գործողությունների շրջանակում հանդիպում կունենա քննիչների ու իր պաշտպանյալի հետ, որից հետո կպարզվի` կալանավորելու մասին միջնորդություն ներկայացվելո՞ւ է դատարան, թե՞ ոչ:
«Ես հանդիպել եմ իմ պաշտպանյալի հետ, խոսել: Նա հանկարծակիի է եկել կատարվածից, երևույթն իր համար անսպասելի է եղել», -ասաց փաստաբանը:
ԱԱԾ լրատվական ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Վահան Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ավելի վաղ այս գործի շրջանակներում ձերբակալվել ու հետո կալանավորվել էին ազատամարտիկներ Աղասի Մարտիրոսյանը, Խաչիկ Ավետիսյանը, ինչպես նաև շուրջ 26 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալվել է Վահան Շիրխանյանը
- Ազատամարտիկը վնասազերծված զինված խմբի գործով կալանավորվել է Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվելուց հետո
- Զինված խմբի վնասազերծումից հետո, Նորք-Մարաշը տեսարժան վայր է դարձել. «Հրապարակ»
- Վնասազերծված խմբի բոլոր անդամները կալանավորվել են