Բլատտեր. «Ես ապացույցներ ունեմ, որ բանավոր գործարքի մասին ուրիշներն էլ գիտեին»
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը շեշտել է, որ իր ու ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի բանավոր պայմանավորվածության մասին նաև ուրիշներն են իմացել: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն ընդունել է, որ Բլատտերն ապօրինաբար Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ է վճարել, այդ իսկ պատճառով երկուսին էլ որակազրկել է 8 տարով:
«Ես ապացույցներ ունեմ, որ բանավոր գործարքի մասին ուրիշներն էլ գիտեին,- Բլատտերի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Էթիկայի կոմիտեն հերքում է դա, չնայած այդ 2 միլիոնը, որն ստացել է Պլատինին, անցել է ֆինանսական կոմիտեով ու համաժողովով: Ամեն ինչ կարգին էր»: