Ս.Մինասյան. Շփման գծում իրավիճակի սրման դեպքում հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խումբը դիմի ԱԽ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նոր զինատեսակների ներգրավումը, էսկալյացիայի ծավակների ուժեղացումը խոսում է այն մասին, որ մոտենում են կարմիր գծին, որից հետո կարող են ավելի վտանգավոր զարգացումներ լինել: Կովկասի ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, Ադրբեջանը որևէ հնարավորություն չունի վերսկսել ռազմական գործողություններ և արագ հաղթել, հետևաբար Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունը կապված է և ներքաղաքական իրադարձություններով, նաև Իլհամ Ալիևն ընկել է իր սեփական արտահայտությունների, գործողությունների գերին, հետդարձի ճանապարհ չկա:
«Ադրբեջանը շարունակելով լարել իրավիճակը՝ կփորձի հայկական կողմի, ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա ճնշումներ գործադրել, միաժամանակ թույլ չի տա իրավիճակը դուրս գա վերահսկողությունից ու հանգեցնի ռազմական գործողությությունների: Ցավոք սրտի, այս ամենի արդյունքում զոհերի, կորուստների քանակն ավելանում է, վտանգ է ստեղծվում, որ հայկական կողմն այլ հաշվարկներ անի և դիմի կոնկրետ քայլերի՝ փոխելով ռազմաքաղաքական իրավիճակը»,- ասաց Ս.Մինասյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է շփման գծում իրավիճակի ավելի սրման դեպքում ԵԱՀԿ Մինսկի խումբը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նոր բանաձև ընդունելու համար, Ս. Մինասյանն ասաց, որ եթե Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը, Բրյուսելը որոշեն, որ իրավիճակը չափազանց լուրջ է, հսկողությունից դուրս է գալիս, կարող է նաև նման քայլ լինել:
Հարակից հրապարակումներ`
- Արծրուն Հովհաննիսյան-Սենոր Հասրաթյան. Հայկական կողմերը կորուստներ չունեն
- Օբյեկտիվ իրականությունը նպաստավոր է, որպեսզի մեր ազդեցությունն ավելի տարածվի, դիրքերն ամրապնդվեն. Վ. Ոսկանյան
- Սերգեյ Մինասյան. Համանախագահների հայտարարության մեջ ուշադրության արժանի է ընդամենը մեկ նախադասություն