Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է Ադրբեջանին, պատրաստ ենք դա բացատրել այլ լեզվով. ԱԺ նախագահ
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստը սկսելուց առաջ անդրադարձավ վերջին օրերին սահմանում ստեղծված լարված իրավիճակին, երբ հակառակորդը տարբեր կողմերից դիվերսիոն հարձակումներ է կատարում:
«Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված տալով, հակառակորդին հասցնելով կորուստներ, նրան հետ է շպրտել ելման դիրքեր:
Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաև այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ ու զինված ուժերը բազմիցս ապացուցել են և որը շատ ավելի ցավագին կլինի նրանց համար: Ցավոք հակառակորդի վերջին դիվերսիաների հետևանքով ունենք նաև կորուստներ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կամքով պաշտպանեցին հաւրենի հողն ու բոլորիս անվտանգությունը», -հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքից հետո խորհրդարանի դահլիճում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան