Անսովոր սելֆի-մրցույթ՝ Հնդկաստանում
Հնդկաստանում մրցույթ են անցկացրել, որի մասնակիցները սոցցանցում հրապարակել են կովերի հետ արված սելֆիներ: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Mashable-ին: Մրցույթին մասնակցողները լուսանկարներ են հրապարակել Facebook-ում, Twitter-ում և WhatsApp-ում՝ #selfiewithgomata հեշթեգով:
Ակցիայի նպատակն է ուշադրության հրավիրել երկրում կովերի վրա: 2015 թվականին տավարի մսի սպառման և վաճառքի թեման Հնդկաստանը բաժանել էր երկու ճամբարի:
Նշենք, որ հինդուիզմում կովը համարվում է սուրբ կենդանի և տավարի մորթն արգելված է հնդկական շատ նահանգներում: