ՌԴ ԱԳՆ-ն՝ պատժամիջոցների մասին. ԵՄ-ի պահվածքում բացակայում է տրամաբանությունը
Մոսկվայի դեմ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների երկարաձգումը կապել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման հետ, արհեստական են և անհիմն, Բրյուսելի որոշմումն ակնհայտորեն զուրկ է որևէ տրամաբանությունից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Եվրոպական միությունն այսօր Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը երկարաձգելու մասին որոշում է ընդունել: Պատժամիջոցների երկարացման մասին որոշումն կայացվել է այն ֆոնին, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ Մինսկի համաձայագիրը մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ն ամբողջությամբ չի իրականացվի:
ՌԴ արտաքին գերատեսչության մեկնաբանման մեջ նաև նշված է, որ այդ հակամարտությունը Ռուսաստանը չի սանձազերծել, այլ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, որոնք փորձում էին ուժով ճնշել Դոնբասի անհամաձայնությունը՝ կապված 2014 թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջման հետ: