Ռուսաստանը համալրել է հայաստանյան ռազմաբազան տրանսպորտային և ռազմական ուղղաթիռներով
Ռուսաստանը Կուբանից ուղղարկված տրանսպորատային և ռազմական ուղղաթիռների նոր խմբաքանակով համալրել է Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան: Այս մասին «ՌԻԱ Նովստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
«Բանակային ավիացիայի ժամանակակից ռազմական հարվածային Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռները տեղափոխվել են Կրասնոդարի շրջանի ռազմական օդանավակայանից: Ներկայումս Անդրկովկասյան ռուսական միությունում ձևավորվել է ռազմական ավիացիայի ուղղաթիռային էսկադրիլիա, իրականացվում է ռազմական տրանսպորտային միջոցների հավաքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստան բերված ուղղաթիռներով թռիչքներ իրականացվելու են 2016թ-ի առաջին քառորդում: