«Աստղային պատերազմներ»-ի յոթերորդ մասը վարձույթում հայտնվելու առաջին օրը ռեկորդ է սահմանել
«Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ սագայի յոթերորդ մասը վարձույթում հայտնվելու հենց առաջին օրն ամբողջ աշխարհում հավաքել է ռեկորդային՝ 250 միլիոն դոլար: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը:
Walt Disney կինոընկերության տվյալներով, միայն ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը վաստակել է 120 միլիոն դոլար: Յեթերորդ մասը նաև 130 միլիոն դոլար է հավաքել այլ երկրներում:
Մինչ այս, ռեկորդ էր սահմանել «Հարի Փոթեր»-ի երկրորդ ֆիլմը. 2007 թվականին վարձույթում հայտնվելու հենց առաջին օրը Հյուսիսային Ամերիկայում հավաքել էր 91,1 միլիոն դոլար:
«Աստղային պատերազմներ. Ուժի արթանցում» ֆիլմի յոթերորդ մասը պաշտոնապես կինոէկրաներին է դեկտեմբերի 18-ից: Կինոնկարի ռեժիսորն է Ջեյ Ջեյ Աբրամսը։ Գլխավոր դերերում են Ջոն Բոյեգան, Դեյզի Ռիդլին, Ադամ Դրայվերը, Օսկար Այզեկը, Էնդի Սերքիսը, Դոնալ Գլիսոնը և Մաքս ֆոն Սյուդովը, ինչպես նաև նախորդ մասերում նկարահանված վետերաններից՝ Հարիսոն Ֆորդը, Քերի Ֆիշերը, Մարկ Հեմիլը, Էնթոնի Դենիելսը և Փիթեր Մեյհյուն: Ֆիլմում պատկերվող գործողությունները տեղի են ունենում «Ջեդայի վերադարձը» (1983) էպիզոդի իրադարձություններից շուրջ 30 տարի անց: