ՀԱՊԿ անդամ երկրները Սու-24-ի միջադեպի հետ կապված աջակցում են Մոսկվայի դիրքորոշմանը. Սերժ Սարգսյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները քննարկել են թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպը և իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանին ու նրա դիրքորոշմանը այդ հարցում: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ նիստը նախագահող Սերժ Սարգսյանը` ներկայացնելով Մոսկվայում այսօր անցկացված ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքները և համատեղ հայտարարությունը:
«Մենք քննարկել ենք ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը մասնակցում էր Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողություններին և խոցվել էր թուրքական զինված ուժերի կողմից: Թուրքիայի տվյալ քայլը ոչ մի կերպ չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Մենք` որպես Ռուսաստանի դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Մոսկվային այս միջադեպի կապակցությամբ», - եզրափակել է Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան