«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Ֆիլիպինների ներկայացուցիչը
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած «Միսս Տիեզերք-2015» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Ֆիլիպիններից 26-ամյա Պիա Ալոնսո Վուրտցբախը: Այս մասին հայտնում է Լենտա.ռու կայքը:
Հաղորդվում է, որ սկզբում հաղորդավարը թագը դրել է Կոլումբիայի ներկայացուցչի գլխին: Նա սխալմամբ հենց նրան է ներկայացրել որպես «Միսս Տիեզերք»: Սակայն հետո խոստովանել է, որ սխալ է կարդացել թղթի վրա գրված անունը: Դրանից հետո նախորդ տարվա «Միսս Տիեզերք»-ը թագը հանել է կոլումբիացու գլխից և հանձնել Պիա Ալոնսոյին:
Ֆիլիպինցու և գերմանացու խառնուրդ Պիա Ալոնսոն ծնվել է Գերմանիայում: Ըստ որոշ տվյալների, նա սիրային հարաբերություններ ունի Ֆիլիպինների նախագահի հետ:
Գեղեցկության միջազգային մրցույթը մեկնարկել էր դեկտեմբերի 16-ին։ Մասնակցել է 80 գեղեցկուհի:
«Միսս Տիեզերք -2016»-ն անցկացվելու է Բուդապեշտում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան