Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2 ամսով
Այսօր երեկոյան Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշել է բավարարել ԱԱԾ միջնորդությունը՝ Վահան Շիրխանյանին երկու ամսով կալանքի ենթարկելու մասին: Այդ մասին հայտարարել է Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: Դատարանը մերժել է Շիրխանյանին գրավով ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Շիրխանյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն Շիրխանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
- Վահան Շիրխանյանը հանկարծակիի է եկել կատարվածից. Փաստաբան