Քաղաքական 18:58 21/12/2015 Հայաստան

ՀՀ նախագահ. Թուրքիայի տվյալ քայլը որևէ կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը

«Վստահ ենք, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը չի կարող տարվել առանց դրա ֆինանսավորման աղբյուրների հուսալի կանխման, ֆինանսական սնուցման ուղիների արգելափակման»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝  ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացնելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքները:  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպությունում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների, Կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը ՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումները:Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել աշխարհում ներկայիս իրավիճակի և Կազմակերպության հետագա գործողությունների շուրջ:Խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, նախագահողը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ամփոփել նստաշրջանի արդյունքները:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով. «Այսօր հագեցած օր է: Քիչ առաջ ավարտվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Նախատեսվում է անցկացնել նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Մեր հանդիպումն ընթանում է չափազանց բարդ իրադրության պայմաններում՝ պայմանավորված ողջ միջազգային հանրությանը, երկրների եւ տարածաշրջանների անվտանգությանը մարտահրավեր նետած միջազգային ահաբեկչության բազմակի մեծացած սպառնալիքով։

Այսօրվա նիստում ընդունված «Աշխարհում ընթացիկ իրավիճակի մասին հայտարարության» մեջ շարադրված են մերօրյա ամենակարևոր հարցի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ գնահատականներն ու մոտեցումները:

ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս ՄԱԿ կանոնադրության դրույթների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա համընդգրկուն կոալիցիա ձևավորելու օգտին:

Վստահ ենք, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը չի կարող տարվել առանց դրա ֆինանսավորման աղբյուրների հուսալի կանխման, ֆինանսական սնուցման ուղիների արգելափակման:

Մենք քննարկեցինք Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցած և թուրքական զինված ուժերի կողմից կործանված ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի միջադեպը: Համարում եմ, որ Թուրքիայի տվյալ քայլը որևէ կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը: Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը:

Մենք շատ արդյունավետ, անմիջական զրույց ունեցանք նեղ կազմով, հաստատեցինք մեր պատրաստակամությունը հետևողականորեն ամրապնդել ՀԱՊԿ ուժային ներուժը, մեծացնել հակաահաբեկչական բաղադրիչը, բարձրացնել արագ արձագանքման հավաքական ուժերի մարտունակությունը՝ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետորեն հակազդելու նպատակով:

Խոսեցինք Դուշանբեում նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին, անդրադարձանք սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ուղղությամբ միջոցառումների ծրագրին և Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում առաջարկված առաջնահերթություններին:

Վստահ եմ, որ մեր համատեղ և համակարգված ջանքերը թույլ կտան ապահովել նշված ծրագրերի արդյունավետ կյանքի կոչումը, որոնց իրականացման ընթացքը կքննարկվի 2016 թվականին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի շրջանակներում:

Բացի այդ, ընդունվեց կադրային երկու որոշում՝ «Գլխավոր քարտուղարի մասին» և «ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմիններում պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին»:

Միասնական որոշում ենք կայացրել գործող Գլխավոր քարտուղար Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ՝ մինչև 2017թ․ հունվարի 1-ը։

Նաև որոշում ենք կայացրել հանձնարարելու ԱԳ նախարարների խորհրդին և Պաշտպանության նախարարների խորհրդին՝ Գլխավոր քարտուղարի հետ համատեղ նախապատրաստելու և Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնելու առաջարկներ Քարտուղարությունում քվոտային պաշտոնների բաշխման, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբում քվոտային պաշտոնների կառուցվածքի և բաշխման շուրջ։ Այս ամենը համապատասխանում է ռոտացիայի սկզբունքի ակտիվ կիրառման անհրաժեշտության վերաբերյալ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համակարգին։ Նիկոլայ Բորդյուժան հաջողությամբ ղեկավարում է քարտուղարությունը, քաջատեղյակ է Կազմակերպության իրավական հիմքին, ինչը կարևոր պայման է տվյալ հանձնարարության արդյունավետ կատարման համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}