Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին և նրա թոռներին
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին:
Նախագահին լուսանկարելու ցանկություն հայտնել է հենց Գյուլերը: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով «Cnntürk» լրատվական ծառայությանը:
Նախագահականի իր աղբյուրներին հղում անելով, լրատվամիջոցը մանրամասնել է, լուսանկարիչը զանգահարել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին և ասել, որ ցանկանում է լուսանկարել Էրդողանին, որը վերջին անգամ իր օբյեկտիվի առջև հայտնվել էր 2012 թվականին:
Նախագահ Էրդողանն աշխարհահռչակ լուսանկարչին ընդունել է Քըսըքլըում գտնվող իր բնակարանում: Գյուլերը լուսանկարել է նախագահին, առաջին տիկնոջը՝ Էմինե Էրդողանին և նրանց թոռներին՝ Ահմեթին և Մահինուրին:
Հանդիպման վերջում պոլսահայ լուսանկարիչը Էրդողանին նվիրել է «Հին Ստամբուլի հուշեր» գիրքը, որտեղ զետեղված են իր լուսանկարները: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գյուլերին լուսանկարչական արվեստում ունեցած մեծ ներդրումների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան