Քաղաքական 17:35 22/12/2015

Քաղաքագետ. Հայտարարությունները չեն «կրակում»

2015թ. Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման և այս համատեսքտում տարածաշրջանային որոշ զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն   Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:

-Պրն Իսկանդարյան,  ինչպիսի՞ն են Բեռնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից  ձեր տպավորությունները
-Տպավորություններս բավական հանգիստ են: Բեռնում կայացած հանդիպման հետ ինչ-որ առանձնակի հույսեր չկային: Այս հանդիպման պարագայում ամենակարևորը հենց հանդիպման փաստն է: Գործընթացը շարունակվում է, արդեն իսկ հայտարարվել է հաջորդ հանդիպման մասին: Անկասակած հենց սա էր հանդիպման գլխավոր նպատակը: Այս պահին բանակցային գործընթացում ինչ-որ առաջընթաց ակնկալելը իրատեսական չէ: Գործընթացը, որպես այդպիսին, հանդիսանում է քաղաքական անվտանգության ձևաչափերից մեկը և հենց այդ պատճառով այն կշարունակվի:

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա այստեղ ևս ես չեմ ակնկալում ինչ-որ նշանակալի փոփոխություններ: Իմ կարծիքով, աահմանում լարվածության և բռնությունների ներկայիս մակարդակը կամ կպահպանվի կամ ավելի կահագնանա: Բռնությունները զուգորդվում են քաղաքական իրադարձությունների հետ, ինչպես  դա տեղի ունեցավ Բեռնի հանդիպման պարագայում: Սա իր հերթին ունի իր` բավական անկնհայտ տրամաբանությունը: Անկհայտ է նաև, որ ադրբեջանական վերնախնավը շահագրգռված է, որ սահմանին իրավիճակը մնա լարված: Համանախագահները իրենց  հերթին չունեն համապատասան լծակներ, որպեսզի ստիպեն Բաքվին ետ կանգնել այս քաղաքականությունից:

-Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրեք Արցախի շուրջ շուրջ ստեղծված իրավիճակը այս տարվա ընթացքում:
-Իրադրությունը անցնող տարված ընթացքում չի բարելավվել: Այս ամենի  կարևորագույն պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը իրավիճակի վրա ազդելու այլ լծակներ չունի: Երբ խոսում ենք խնդրի լուծման երեք հիմնարար սկզբունքների մասին, դա նշանակում է, որ բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատրաստ կլինի գնալ զիջումների: Այս պահին զիջումների գնալ նրանք չեն կարող բազմաթիվ պատճառներով: Արդյունքում՝ իրենց մնում է իրավիճակի վրա ազդելու ընդամենը երկու գործիք:  Առաջին՝ դա, այսպես կոչված, «խավյարային դիվանագիտությունն» է, կամ, այլ կերպ ասած, խնդիրը հօգուտ Ադրբեջանի լուծելու նպատակով այս կամ այն մեթոդներով միջազգային հանրության վրա ազդելու փորձերը: Անկհայտ է, որ սա չի գործում: Ազդել միջազգային հանրության վրա այնպես, որ այս հիմնախնդիրը հանգուցալուծի Բաքվի համար ձեռնտու պայմաններով, հնարավոր չէ խավյարի ոչ մի քանակության պարագայում` բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Երկրորդ գործիքը սահմանին կրակելն է, որպեսզի նախ ցույց տալ սեփական ժողովրդին,  որ ինչ-որ բան արվում է և հասկացնել միջազգային հանրությանը, որ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու չէ և պետք է մի բան անել: Այս լարվածությունը պետք է լինում ժամանակ առ ժամանակ ահագնացնել, օրինակ, բանակցությունների նախաշեմին: Դրա պատճառները նույնպես բավական հստակ են: Եթե կողմերը բանակցություններին մոտենան բավական «հանդարտ» պայմաններում, ապա այս պարագայում, երբ հայկական կողմը մշտապես քննարկումների պատրաստակամություն է հայտնում, միջնորդների ողջ ճնշումը ուղղվելու է ադրբեջանական կողմի վրա: Այս դեպքում Բաքվին ստիպելու են բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ, ինչից նրանք խուսափում են բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով. եթե դու կազմակերպում ես լարվածության նման ահագնացում, ապա քեզ գործնական բանակցությունների փոխարեն համոզում են քիչ կրակել: Արդյունքում՝ ադրբեջանական կողմը չուզենալով ինչ-որ բանի համաձայնվում է: Այս ամենը լիովին տեղավորվում է ադրբեջանական գործելաոճի տրամաբանության մեջ: Նման քաղաքականությունից նրանք կհրաժարվեն միայն և միայն ուղիղ պարտադրանքի  պարագայում:  Իսկ նման գործիքակազմ թե՛ միջնորդները և թե՛ միջազգային հանրությունը չունի:

-Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին:
-Իրավիճակը Ադրբեջանում գնալով ավելի է վատանում` ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական առումով: Ընդ որում՝ ոչ այն պատճառով, որ ընդդիմությունը հանդես է գալիս Իլհամ Ալիևի դեմ: Ընդդիմություն, որպես այդպիսին, երկրում չկա: Սակայն, մենք տեսնում ենք «սովի խռովություններ», որոնք մեկը մյուսի հետևից ծագում են երկրի տարբեր շրջաններում: Բացի դրանից երկրում սկսվել է մեկ այլ հետաքրքիր գործընթաց: Սիրիայից վերադարձած մարդիկ սկսում են մզկիթներում քաղաքական  ակտիվություն ցուցաբերել: Բացի դրանից Ադրբեջանում լիովին աշխարհիկ մարդիկ սկսում են այցելել մզկիթ: Բանն այն է, որ երկրում բացարձակապես վերացել են խոսելու, մտքեր արտահայտնելու գրեթե բոլոր հարթակները: Իսպառ բացակայում է ազատ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, գրեթե բոլոր այլախոհները կա՛մ ձերբակալված են, կա՛մ գտնվում են արտերկրում: Այս պայմաններում երկրում շատ թե քիչ էական թեմաներով կարելի է խոսել միայն մզկիթում: Սա, իմ խորին համոզմամբ, շատ կարևոր գործընթաց է: Եվ վերջապես մենք ականատես եղանք Նարդարան ավանում տեղի ունցած խմորումներին: Հետաքրքրական է այն փաստը, որ այն ունի ոչ թե սուննիական, այլ շիական բնույթ: Հակակառավարական իսլամը Ադրբեջանում սովորաբար սուննիական է: Սս ցույց է տալիս, որ Ադրբեջանի շիական համայնքում նույնպես ի հայտ է գալիս բավական լուրջ բողոքական զանգված:

Հստակ է, Ադրբեջանը կանգնած է լրջագույն ֆինանսական և քաղաքական խնդիրների առջև: Ադրբեջանական մանաթի արժեզրկումը, ռազմական բյուջեի նշանակալի կրճատումը, Ազգային անվտանգության նախարարության լուծարումը դրա ամենավառ վկայություններն են: Իսկ Բաքվում արդեն իսկ սովորել են ապրել լայն ֆինանսական հնարավորությունների պայմաններում`դրանով իսկ շահեկան տարբերվելով Հայաստանից և Վրաստանից: Այս հնարավորությունները այժմ չկան և դա նյարդայանացնում է Բաքվի վարչակազմին: Դրա հետ մեկտեղ,  ԱՄՆ-ն պատրաստվում է երկրի ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառել: Եվ բոլորովին պատահական չէ, որ ազատ արձակվեցին Յունուս ամուսինները:  Եվրոպական կուլիսներում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանում նախատեսվում է համաներում: Բացի դրանից , իմ խորին համոզմամ,բ մեր հարևան երկրում որոշումների ընդունումը իրականացվում է բավական ցածր մակարդակով: Ընդունվում են բացարձակ ոչ կոմպետենտ որոշումներ: Հստակ է, որ սահմանում հնչող կրակոցների միջոցով հնարավոր չէ լուծել որևէ քաղաքական խնդիր: Դա որևէ կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության և հայկական կողմի դիրքերի վրա ու տանում դեպի փակուղի:  Անցնում են տարիներ և գործադրված ջանքերին հակառակ հայկական կողմի դիրքերը փոփոխության չեն ենթարկվում:

Հայկական և Ադբեջանական դիրքերի միջև կա մի շատ էական տարբերություն: Ի տարբերություն Բաքվի, Երևանին և Ստեփանակերտին անհրաժեշտ է, որ իրավիճակը չփոփոխվի: Հայկական կողմերը չունեն ինչ-որ բան զավթելու վառ արտահայտված խնդիր: Ոչ ոք  չի պատրաստվում գրավել Բաքուն: Ադրբեջանի պարագայում, ընդհակառակը,  եթե ամեն ինչ մնում է այնպես, ինչ որ կա, ապա դա պարտություն է: Նրանք պետք է ինչ-որ արդյունքի հասեն, ինչը վերոնշյալ մեթոդներով ուղղակի անհնար է: Բացի դրանից Ղարաբաղյան հիմնախնդիրը հասարակության և երկրի կոնսոլիդացիայի ուժեղ գործիք է, առ այն, որ ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, երբ թշնամին գտնվում է մեր մատույցներում, ի՞նչ բարեկեցության մասին է խոսքը, երբ անհրաժեշտ է զենք գնել և զանազան եվրոպացիներին և ամերիկացիներին կաշառքներ բաժանել: Մի կողմից սա աշխատում է, սակայն մյուս կողմից պահանջում է ռազմատենչ հռետարաբանության մակարդակի բարձրացում, որն արդեն իսկ գտնվում է թույլատրելի ամենաբարձր մակարդակի վրա:

-Արտաքին միջավայրը անցնող տարում ի՞նչ ազդեցություն ունեցավ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:
-Դա նույնպես շատ հետաքրքիր է: Դեռևս 3-4 տարի առաջ, երբ ինձ հարցնում էին Հարավային Կովկասի մասին, ես պատասխանում էի, որ Հարավային Կովկասի համար վտանգը ելնում է հենց տարածաշրջանի ներսից, Աբխազիան օրինակ վտանգ էր ներկայացնում Վրաստանի համար, Վրաստանը` Աբխազիայի: Հայ-ադրբեջանական հարաբերությունները վտանգ էին ներկայացնում երկու կողմերի ինչպես և Արցախի համար: Տարածաշրջանի համար գլխավոր վտանգը ներքին մարտահրավերներն էին: Այժմ դա այդպես չէ: Հարավային Կովկասին հարող տարածքները գտնվում են ծայրահեղ վայրիվերումների մեջ, իսկ տարածաշրջանի ներսում իրավիճակը այժմ շատ ավելի կայուն է: Աբխազական և հարավօսական պատերազմների վերսկսման վտանգ այժմ չկա: Արցախում ևս,  չնայած առկա լարվածությանը, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա: Իսկ հարակից տարածքներում իրավիճակը գնալով ահագնանում է: Մեզանից ընդամենը 500 կմ հեռավորության վրա է գտնվում «Իսլամական պետությունը», 400 կմ հեռավորության վրա է Իրաքյան Քրդստանը, հենց մեր անմիջական սահմանի մատակայքում է գտնվում թուրքական Քրդստանը, որտեղ նույնպես պատերազմ է ընթանում: Վերջապես Հայաստանից երկու ժամ ճանապարհի հեռավորության վրա է գտնվում նաև Հյուսիսային Կովկասի ամենաթեժ կետերից մեկը` Պանկիսի կիրճը: Իհարկե, ոչ աշխարհագրական սակայն աշխարքաղաքական տեսանկյունից մեզ շատ մոտ է նաև ուկրաինական ճգնաժամը: Ռուս-թուրքական լարված հարաբերությունները նույնպես չեն կարող չմտահոգել մեզ: Սիրիական ճգնաժամը մեզ նույնպես շատ մոտ է`ինչպես աշխարհագրական, այնպես էլ սիրիահայության ճակատագրի տեսանկյունից: Դեռևս մեզ հաջողվում է գտնվել այս գործընթացներից պատկառելի հեռավորության վրա և վարել բավականին հաշվարկված և կոմպլեմենտար քաղաքականություն:

Մտավախություններ կային, որ ռուս-թուրքական հակամարտությունը կարող է տեղափոխվել Արցախ:  Ձեր կարծիքով, կա՞ր նման վտանգ, և եթե այո՝ արդյո՞ք այն ներկայումս պահպանվում է:

Ես կարծում եմ, որ նման վտանգ ի սկզբանե չի եղել: Նախևառաջ խոսքը չի գնում ռուս-թուրքական պատերազմի մասին: Թուրքիան հյուսիսատլատյան դաշինքի անդամ է, ՌԴ-ն իր հերթին ՄԱԿ ԱԽ մշտական անդամ և միջուկային տերություն է: Եվ նման ծայրահեղ մակարդակի զարգացում դիտարկելը լուրջ չէ: Ե՛վ Թուրքիան և՛ Ռուսաստանը լուծում են իրեն ներքին խնդիրները և ծայրահեղ սցենարներ այստեղ չեն դիտարկվում: Պատկերացնել ռուս-թուրքական բախում Սիրիայի տարածքում կարելի է: Ավելին` դա արդեն տեղի է ունենում: Դա, այսպես կոչված, միջնորդավորված պատերազմն է: Կարելի է պատկերացնել անգամ, որ այս ամենը կտարածվի նաև Իրաքի վրա, սակայն դիտարկել,  որ դա կարող է տարածվել նաև Արցախի վրա, լուրջ չէ:

-Նախօրեին Մոսկվայում կայացան ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը: Հաշվի առնելով Արցախի շուրջ ծավալվող զարգացումները, ձեր կարիքով այս կառույցները, հատկապես ՀԱՊԿ-ը,  ինչ-որ դեր կատարո՞ւմ են այս գործընթացներում:
-Ավելին, քան որևէ այլ կառույց: Եվ այստեղ խոսքը համատեղ հայտարարությունների և բաց ռեժիմով խոսակցությունների մասին չէ: Հայտարարությունները, ստորագրված փաստաթղթերը և բանակցությունները շատ լավ բան են: Բայց դրանցով կրակել հնարավոր չէ: Հայտարարությունների միջոցով չեն կրակում: Կրակում են զենքով, իսկ ողջ հետխորհրդային տարածք զենքի հիմնական մատակարարողը Ռուսաստանն է: Արցախում պահպանվող ռազմական հավասարակշռությունը այս մատկարարումների արդյունքն է: Լյուքսեմբուրգից և Պարագվայից մենք զենք չենք ստանում: Ավելին, աշխարհում չկա որևէ այլ նմանատիպ երկիր, որը կկարողանա փոխել առկա իրողությունը: Այս առումով առնվազն հավասարակշռության պահպանման համար ՌԴ-ի հետ բարի դրացիական հարաբերությունների պահպանումը պարզապես անհրաժեշտություն է: Եվ հենց այս նպատակին են ծառայում այս երկու ձևաչափերը: Այս ամենի գլխավոր արդյունքը հայ-ռուսական ռազմական համագործակցությունն է:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:38
Կուտակային կենսաթոշակների կառավարող Ֆոնդերի 1 տրլն դրամից մոտավորապես 250 մլրդ դրամը գեներացված են. Արմեն Նուրբեկյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}