Որքանո՞վ է օրինական «Երևան սիթիում» մարդկանց անձնագիրը վերցնելով 200 հազար դրամ տրամադրելը. «Ժամանակ»
ԱԺ ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել նույն սուպերմարկետից: Իսկ անձնագիրը կարող են ետ ստանալ միայն գումարը մարելուց հետո:
Որքանո՞վ է սա օրինական՝ «Ժամանակ»-ի հարցին, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանել է, որ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ ուրիշի անձնագիրը գրավ վերցնելոը վարչական իրավախախտում է և օրենսդրորեն պատժելի արարք է համարվում: Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը պարտավոր է ընթացք տալ նման դեպքերին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան