Մեկ տարվա ընթացքում ԻՊ-ն կորցրել է 14 տոկոս տարածք
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այս տարվա ընթացքում կորցրել է իր հսկողության տակ գտնվող տարածքների 14 տոկոսը (12,8 հազար քառակուսի մետր): Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է HIS հետազոտական կենտրոնի զեկույցում, որը կազմվել է բաց աղբյուրներից ստացած տեղեկատվության հիման վրա:
2015 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 14-ը, հետազոտության արդյունքների համաձայն, արմատական խմբավորումը զրկվել է ընդարձակ տարածքից Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանին, ներառյալ սահմանային անցակետը: Այլ կորցրած տարածքերից է՝ Տիկրիտ, Բայջի քաղաքները:
HIS գնահատմամբ, ներկա պահին ԻՊ-ի կողմից գրաված տարածքը կազմում է մոտ 78 հազար քառակուսի մետր: