Ճապոնիայում մահացել է Էվերեստը գրաված հայտնի լեռնագնաց կինը
Ճապոնիայում Հոկայդո կղզում լեռը բարձրանալիս մահացել է աշխարհի հայտնի լեռնագնաց կանանցից մեկը` Կէյ Տանիգուտին: Նա առաջինն է եղել, որ բարձրացել է Տիբեթի Կամետ լեռը:
43-ամյա կնոջ մարմինը ոստիկանությունը հայտնաբերել է Կուրոդակե լեռան վրա: Տանիգուտին բարձրացել է լեռը չորս մարդկանց հետ միասին կապված, այնուհետև բաժանվել է նրանցից ու բարձրացել միայնակ: Դրանից հետո նրանից ոչ մի լուր չի ստացվել: Կնոջ որոնողական աշխատանքներին մասնակցել է ոստիկանության ստորաբաժանում, լեռնագնաց կամավորներ և ռազմական ուղղաթիռ, գրում է TASS-ը:
2007-ին Տանիգուտին գրավել էր Էվերեստը: Նա առաջինն էր լեռնագնացների աշխարհում, որ կարողացավ բարձրանալ Տիբեթի՝ մինչ այդ չնվաճված Կամետա լեռնագագաթը՝ 7756 մ բարձրությամբ։ Տանիգուտին առաջին կինն էր աշխարհում, որ ստացավ առաջատար լեռնագնացներին տրվող Piolet d'Or ֆրանսիական մրցանակը։