ՊՆ խոսնակ. Սահմանին հիմա որոշակի հանգստություն է
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է եղել:
«1-2 տասնյակ խախտումներ են եղել, որը համարվում է ընթացիկ, ամենօրյա: Հուսանք, որ դա արդեն կպահպանվի»,-ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով, սահմանին լարվածության աճը պայմանավորված է լինում արտաքին ու ներքին քաղաքական դրդապատճառներով:
«Հավանաբար, այդ դրդապատճառներն անցան, հիմա որոշակի հանգստություն է»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերում է սահմանային լարվածության հետևանքով ադրբեջանական կողմի կորուստներին, ապա բանախոսն ասաց, որ թվերը կամփոփեն մի քանի օրից, այս պահին տարբեր տեղեկություններով ադրբեջանական կողմի կորուստները կազմում են 200 զոհ: