Նոր շրջադարձ «Միսս Տիեզերք» մրցույթի սկանդալի շուրջ
Կոլումբիական փաստաբանները ծրագրում են դատարան հայց ներկայացնել իրենց ժողովրդի անունից «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում տեղի ունեցածի կապակցությամբ:
Հիշեցնենք` մրցույթի վերջում սխալմամբ հայտարարվել էր, որ հաղթողը Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտերեսն է: Սակայն հաղորդավար Սթիվ Հարվին ուղղել էր սխալը` հայտարարելով, որ «Միսս Տիեզերք» մրցույթում հաղթող է ճանաչվում Ֆիլիպինների ներկայացուցիչը` Պիի Ալոնսո Վուրտցբախը: Նաև հաղորդվել է, որ Գուտերեսի զգացմունքային տեսանյութը բավական ակտիվ տարածվել է սոցիալական ցանցերում:
Իրավաբանների De la Espriella Lawyers Enterprise ընկերության Twitter-ի միկրոբլոգում գրել են, որ թագը ձեռք բերված իրավունք է և այն չպետք է խլել: Նշված է նաև, որ հասցված վնասը ոչ միայն նյութական այլ նաև բարոյական բնույթ ունի, քանի որ այն ազդել է Կոլումբիայի 40 մլն բնակչության վրա:
Հարակից հրապարակումներ`
- «Միսս Տիեզերք»-ի հաղորդավարն իրեն սարսափելի է զգում թույլ տված սխալի համար
- «Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Ֆիլիպինների ներկայացուցիչը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում