2016թ. հունվարին տեղի կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջին այցը Եվրոպա
«2016թ. հունվարին տեղի կունենա Իրանի նախագահի առաջին այցը Եվրոպա»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին 2016թ. հունվարի 25-ին կայցելի Իտալիա, իսկ հունվարի 27-ին Ֆրանսիա:
Նշենք, որ Իրանի նախագահի առաջին եվրոպական այցը պետք է տեղի ունենար ս.թ. նոյեմբերի 23-ին, սակայն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո այցը չեղյալ հայտարարվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում