ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդնում է տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորության օնլայն դիտման և վճարման ծրագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, ավելի դյուրին է դարձնում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համար անհրաժեշտ վճարների ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Այսուհետև, Երևանում քաղաքում գրանցված ավտոմեքենա ունեցող ֆիզիկական անձիք կարող են կատարել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության վճարները՝ առանց վերջինիս գույքահարկի պարտավորության մասին տեղեկանքը Բանկ ներկայացնելու:
Փոխարենը հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկ մեկ այցելությամբ կարող է հաշված վայրկյանների ընթացքում ճշտել տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորության չափը, վճարել այն օնլայն ռեժիմում, որից հետո կատարել տեխնիկական զննության վճարումը և ստանալ տեխնիկական զննման կտրոնը:
Տվյալ ծառայության գլխավոր առավելությունները հետևյալն են՝
1. Հաճախորդը խնայում է իր ժամանակն ու ջանքերը, կատարելով բոլոր վերը նշված գործողությունները մեկ վայրում շատ կարճ ժամանակի ընթացքում:
2. Ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերում, այսինքն՝ ամենուրեք:
Ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան