Վնասազերծված խմբի գործով Շիրխանյանից բացի, ՊՆ 3 նախկին աշխատակից է ձերբակալվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վ․ Շիրխանյանից բացի, 3 հրամանատար է ձերբակալվել: Նրանցից մեկին արդեն կալանավորել են: Նրանք ՊՆ նախկին աշխատակիցներ են, աշխատել են Շիրխանյանի օրոք:
«Սակայն ԱԱԾ-ն դեռ լռում է, շարունակում է ակտիվ օպերատիվ գործողությունները՝ ձերբակալություններ, հարցաքննություններ, խուզարկություններ: Մեր աղբյուրն ասում է, որ կալանավորվածների թիվն առաջիկայում կաճի, մի քանի հոգու էլ կազատեն: Ցուցմունքներում մեղադրյալները հետաքրքիր մանրամասներ են պատմել իրենց ծրագրերի, ֆինանսավորման եւ «թիկունքի» վերաբերյալ: Մեղադրյալներից մի քանիսը տեղյակ չեն եղել զենք-զինամթերքի մասին, գործողությունների ամբողջ պլանն իմացել են քչերը, մյուսներին տոգորել են «ազգը, երկիրը փրկելու հայրենասիրական գաղափարներով»,-հավելել է թերթը: