ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրոպական միությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամանակացույցը՝ 2016թ հունվարի 31-ից մինչև 2016 թ հուլիսի 31-ը ներառյալ: Հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը ուժի է մեջ է մտնում արդեն այսօր, որքանով այն հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում:ՌԴ դեմ հատվածական պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը գրավոր ընթացակարգով ԵՄ-ում հաստատվել էր եկուշաբթի օրը:
Ինտերֆաքս գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը նշել է, որ պատժամիջոցների վերջնական վերացման մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ կկատարվեն Մինսկյան համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունները: Բրոկը հույս է հայտնել, որ պայմանավորվածությունների կատարումը տեղի կունենա մինչ 2016թ-ի մարտ ամիսը: