Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների խնդիրները
ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնում իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում աջակցելու Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների՝ մասնավորապես 2 արջերի և 3 առյուծների տեղափոխման խնդրին: Այս մասին նշել է բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն՝ այսօր «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ: Հայտնում են ԲՆ մամուլի ծառայությունից:
Ինչ վերաբերում է անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի կարգավորման օրենսդրական ասպեկտին, փոխնախարարը նշել է, որ իրենք բաց են յուրաքանչյուր կառուցողական առաջարկության և ակտիվ համագործակցության համար:
Propose կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը նախարարությանն է հանձնել առաջարկությունների փաթեթ, որոնց շրջանակներում ակնկալվում է կարգավորել և բարելավել անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան