Տնտեսություն 18:16 22/12/2015 Հայաստան

Beeline-ը պարգևատրվել է երկու անվանակարգում «Վստահության վարկանիշ» ամենամյա հետազոտության արդյունքներով

Beeline-ն արժանացավ երկու պատվավոր կոչման «Վստահության վարկանիշ» ամենամյա հետազոտության արդյունքներով: Ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պարգևատրվել է «Բիզնեսում բարձր պատասխանատվություն և հաճախորդների նկատմամբ հոգատար վերաբերմունք» անվանակարգում, իսկ ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը` «Ընկերության իմիջի կայուն զարգացմանն ուղղված արդյունավետ և նորարար PR գործունեություն» անվանակարգում:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Վստահության վարկանիշ» ամենամյա հետազոտությունն անցկացվել է ավելի քան հարյուր ընկերությունների շրջանում` սոցհարցումների և փորձագիտական գնահատման տվյալների հիման վրա: Կոնտենտ վերլուծության նպատակն է խրախուսել և հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ղեկավարներին և անհատներին ովքեր իրենց ձեռքբերումների և իրականացրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ դարձել են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ,  այլ նաև ծառայում են որպես բիզնեսը ճիշտ վարելու վառ օրինակ և առաջավոր փորձ տարածող։

«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին և սոցհարցումների բոլոր մասնակիցներին նման բարձր գնահատականի համար: Այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրագործելով բիզնեսի զարգացման հաճախորդամետ ռազմավարությունը` մենք ճիշտ ուղու վրա ենք: Ցանկանում եմ ընդգծել, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է: Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջև և անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի Beeline-ի յուրաքանչյուր հաճախորդ զգա մեր սերն ու հոգատարությունը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Հասարակայության հետ կապերը հեռահաղորդակցության՝ դինամիկ կերպով զարգացող աշխարհում պահանջում են հատուկ մոտեցում: Աշխատելով լսարանների տարբեր խմբերի հետ՝ մեր ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն արդյունավետ կերպով օգտագործել գործող PR-տեխնոլոգիաները, այլ նաև մշտապես մշակել նորարարական մեխանիզմներ: Բացի այդ, հասարակայության հետ կապերն այն ոլորտն է, որտեղ դժվար է արդյունքները միանգամից չափել, և ես ուրախ եմ, որ «Վստահության վարկանիշ» հետազոտության շնորհիվ մենք հնարավորություն ունենք տեսնելու Beeline-ի իմիջի զարգացման ուղղությամբ տարված մեր աշխատանքի արդյունքները: Շնորհակալ եմ իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար, որն իմ և իմ թիմի համար կարևոր խթան է նոր բարձունքների հասնելու գործում», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:

«Շնորհավորում եմ Հայաստանում Beeline-ի ողջ անձանակազմին՝ ի դեմս տնօրեն Անդրեյ Պյատախինի երկրորդ տարին անընդմեջ համաժողովրդական վստահության արժանանալու համար: Հաճախորդների նկատմամբ մշտական հոգատար վերաբերմունք, կորպորատիվ բարձր պատասխանատվութուն, զեղչային ճկուն քաղաքականություն. հատկանիշներ, որոնք յուրաքանչյուր տարի Beeline ապրանքանիշը դարձնում են հազարավոր սպառողների սիրելի բրենդն ու ընկերությանը դարձնում ամենաբարձր վարկանիշ ունեցողը», - նշել է «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:    

Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա հոկտեմբերին Beeline-ն արժանացավ «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր»  կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: 2014 թ. ընկերությունն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Իսկ ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում։ Իսկ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվեց «Տարվա լավագույն ղեկավար» Վստահության վարկանիշ» կոնտենտ վերլուծության շրջանակում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}