Չնայած տնտեսության համար դժվար պայմաններին, մենք կարողացանք կանխել գների աճը մեր ապրանքատեսականու համար. Ա.Մինասարյան
Չնայած չնայած մարտահրավերները քիչ չեն թե՛ երկրի, թե՛ տարածաշրջանի համար, Հայաստանում գործող «Պեպսի» զովացուցիչ ըմպելիքի գործարանը տարին ավարտում է լավ ցուցանիշով: Այս մասին ՀՀ Նախագահի մոտ կազմակերպված ընդունելությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության տնօրեն Արշավիր Մինասարյանը:
«Մեր բիզնեսն այնպիսին է, որ մենք բավականին մեծ կախվածություն ունենք արտարժույթի, մասնավորապես՝ ամերիկյան դոլարի տատանումներից, սակայն տարին փակում ենք հաջող»,- ընդգծեց Ա.Մինասարյանը:
Նրա խոսքերով՝ Նախագահի հետ հանդիպման ընթացքում վերջինս արձանագրել է, որ Հայաստանում ևս տնտեսական աճ է արձանագրվել՝ չնայած տնտեսության համար դժվար պայմաններին:
«Մենք կարողացանք կանխել գների աճը նաև մեր ապրանքատեսականու համար և այդ պայմաններում բարելավել մեր ֆինանսական ցուցանիշները»,- ասաց Ա. Մինասարյանը: