Գագիկ Մակարյան. Չենք կարող առանց լուրջ տնտեսական աճի գործազրկության մակարդակը նվազեցնել
Հայաստանում արդեն մի քանի տարի է գործազրկության մակարդակը բավականին բարձր է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի պաշտոնական տվյալներով գործազրկության մակարդակը եղել է մոտ 16,2 տոկոս: Այս տարվա ցուցանիշը, բանախոսի կանխատեսումներով, կլինի 17 տոկոսից ոչ պակաս:
Գ.Մակարյանի խոսքով, գործազրկության պատճառները նույն են, ինստիտուցիոնալ առումով դժվար են կարգավորվում հարցերը:
Նրա խոսքով, այսօր ըստ տարիքային և այլ ցենզերի պատճառով առաջացրել է հասարակություն, որը որ շատ աշխատունակ չէ. «Հայաստանում 560 հազարը տարիքավոր մարդիկ են, թոշակ են ստանում, 220 հազարը հաշմանդամություն ունեն, երիտասարդության 40 տոկոսն աշխատանք չի գտնում աշխատաշուկայում, չի ուզում կամ չի կարողանում զբաղվել բիզնեսով: Միջին տարիքի մարդիկ են հիմնականում ապահովված աշխատանքով»:
Գ.Մակարյանն ասաց, որ մասնավոր և պետական սեկտորում զբաղվածությունը գրեթե հավասար է, ինչը հարիր չէ զարգացող երկրներին. 200 հազար աշխատում են պետական սեկտորում, 260 հազար՝ մասնավոր:
Նա նշեց, որ գործազրկության մակարդակն այս տարվա սկզբին բարձրացավ Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքերից հետո:
«Հաջորդ տարվա բյուջեի 1/3 ուղղված է սոցիալական ծրագրերին, նպատակներին, բայց այդ գումարը էլի բավարար չէ: Չենք կարող առանց լուրջ տնտեսական աճի գործազրկության մակարդակը նվազեցնել: Աբսուրդ է, հնարավոր չէ»,- ասաց Գ.Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին