Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպում՝ Երևանում
«Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է այցելել ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Համիդ Չիթչիանի Երևան կատարած այցի ընթացքում էներգետիկայի, առևտրի, մշակույթի և բնապահպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր կստորագրվի:
«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ բացի միջկառավարական նիստից՝ Երևանում տեղի կունենա նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի էլեկտրաէներգիայի փոխանակմանն առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան