Պան Գի Մուն. Նախագահների հանդիպումը կողմերին կմոտեցնի խաղաղ կարգավորման գործընթացին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ Բեռնում վերջերս կայացած հանդիպումը կողմերին հնարավորություն է տվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում առաջընթացի ապահովման ուղիների շուրջ համաձայնության գալ:
ՄԱԿ-ի պաշտոնական էջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Գլխավոր քարտուղարի խոսքով, նախագահները կարող էին քննարկել գործնական քայլեր, որոնք թույլ կտային կրճատել հրադադարի զանգվածային խախտումները և նվազեցնել բնակչության շրջանում զոհերի թիվը:
Գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների՝ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում կազմակերպված գագաթաժողովի անցկացմանն ուղղված ջանքերը: Պան Գի Մունը նշել է, որ երկու նախագահներն էլ աջակցություն են հայտնել համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են բռնությունների վտանգի նվազեցմանը: Նա կողմերին կոչ է արել սերտորեն համագործակցել Մինսկի խմբի հետ, որպեսզի թոթափեն առկա լարվածությունն ու զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են բերել նոր բռնությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան