Orange Կինոն արդեն նաև ԿինոՊարկում
Օրանժ Արմենիայի բաժանորդներն Orange Կինո ծառայությունից այսուհետ կարող են օգտվել նաև «Yerevan Mall»-ում գործող նորաբաց ԿինոՊարկ կինոթատրոնում: Ծառայությունը գործում է թե հայկական, թե արտասահմանյան արտադրության ֆիլմերի համար՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն ընձեռելով իրենց մտերիմներին հրավիրել կինո և ձեռք բերել 2 տոմս մեկի գնով: Այս մասին հայտնում են Orange Արմենիայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Orange Կինո ծառայությունը գործում է արդեն 5-րդ տարին և այս ընթացքում հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել մեր բաժանորդների շրջանում: Շարունակելով ամանորյա անակնկալները՝ ուրախ ենք մեր բաժանորդների համար իրենց սիրված ժամանցը դարձնել առավել մատչելի և հնարավորություն ընձեռել Orange Կինո յուրահատուկ ծառայությունից օգտվել Երևանի բոլոր խոշոր կինոթատրոններում: Այսօրվանից արդեն մեր բաժանորդները կարող են իրենց մտերիմների հետ միասին ԿինոՊարկում ցուցադրվող ցանկացած ֆիլմ դիտել՝ 2 տոմսի համար վճարելով մեկի արժեքը»,- ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
Orange Կինո ծառայությունից օգտվելու համար Օրանժ Արմենիայի ձայնային ծառայությունների բաժանորդները պետք է ուղարկեն կարճ հաղորդագրություն 5555 համարին՝ նշելով «kino» բառը յուրաքանչյուր չորեքշաբթի ֆիլմեր դիտելու նպատակով: Ծառայության վերաբերյալ մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/kino/ կայքում:
«Մենք համոզված ենք, որ ԿինոՊարկի բացումից ի վեր մեր բոլոր հաճախորդները, ինչպես նաև Օրանժ Արմենիայի բաժանորդներից շատ շատերը սպասել են այս համագործակցությանը, որն այսօր դարձավ իրականություն», - ասել է ԿինոՊարկ կինոթատրոնի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը: