Արթուր Ալեքսանյանը՝ տարվա լավագույն մարզիկ
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքներով Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՄԼՖ-ն:
Հարցմանը մասնակցել է 34 լրագրող: Լավագույն մարզիկների տասնյակն այսպիսի տեսք ունի՝
1. Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339 միավոր
2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 267
3. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն, 265
4. Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231
5. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113
6. Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107
7. Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106
8. Արամ Ավագյան՝ բռնցքամարտ, 101
9. Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ, 99
10. Սմբատ Մարգարյան ծանրամարտ, 95
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:
Հարցաթերթիկներում նշվել են նաև Արթուր Դավթյանի (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյանի (շախմատ, 35 միավոր) և Հենրիխ Մխիթարյանի (ֆուտբոլ, 31 միավոր) անունները:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան