ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամաբ նոր պատժամիջոցներ է սահմանել
Ամերիկյան իշխանությունները հաստատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Սահմանափակումների ցուցակի մեջ են հայտնվել ընդհանուր առմամբ 34 ֆիզիկական և իրավաբանական անձինք:Նոր պատժամիջոցների ցանկում են հայտնվել ռուսական բանկերից «ВТБ»-ի և Խնայբանկի բազմաթիվ դուստր ձեռնարկություններ Ուկրաինայում, Ղազախստանում և Եվրոպայում: Սահմանափակումների տակ են հայտնվել նաև «ВТБ», Խնայբանկ և «ВТБ24» բանկերի ոչ պետական կենսաթոշակային ֆոնդերը:
Մի շարք ֆինանսական այլ կազմակերպույուններիրց զատ Ամերիկյան կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսական «Массандра» գինեգործական ընկերության և Յալթայի կինոընկերության նկատմամբ: