Նոր մանրամասներ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի մասին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պնախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը խմբի կազմակերպիչներից չէ. նա ընդամենը համագործակցել է` էքսպերտի կարգավիճակով, խորհուրդներ է տվել: Սակայն խմբի հետ փոխկապակցված բավականին թվով հայտնի մարդիկ կան, և իշխանությունը չգիտի, թե «իմանալ-չհայտնելու» հոդվածն ինչպես կիրառի:
«Խումբն ունեցել է 5 «ճյուղավորում», որոնք համաժամանակյա պետք է գրավեին նախագահականը, կառավարությունը, ԱԺ-ն, ՍԴ-ն, հեռուստաաշտարակը: Գլխավոր գործողությունը պետք է իրականացվեր դեկտեմբերի 1-ին Ֆրանսիա մեկնել պատրաստվող ՀՀ նախագահի ինքնաթիռը պայթեցնելով: Օպերացիան լավ մշակված է եղել, սակայն Իսպանիայից Հայաստան եկած Արթուր Վարդանյանը սխալ է թույլ տվել. նա հանդիպել է մեկին, որին չպետք է հանդիպեր, և հայտնվել է ԱԱԾ-ի հսկողության դաշտում: Ո՞ւմ է հանդիպել. թերթի աղբյուրները չեն ասել, սակայն չի բացառվում, որ այդ անձն էլ է կալանավորված»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին