Ուորլիքին կփոխարինեն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` չնայած Հայաստանի «դիրքային» առավելությանը, Բեռնում բանակցություններն անցել են բավականին ծանր մթնոլորտում: Միակ լուրջ առաջընթացը «դեմ առ դեմ հանդիպումն» է եղել:
«Ինչը ևս քիչ չէ, որովհետև խոշոր հաշվով Ալիևը թքած ունի բոլորի, առաջին հերթին համանախագահների վրա: Միակ բանը, որից նա վախենում է, ինչ-ինչ հաշվարկների արդյունքում ռուսական ներխուժման հեռանկարն է, Օսիա-Աբխազիա-Ղրիմ սցենարների կրկնությունը` վերջնարդյունքով: Ասել, որ Ալիևը «զադնի» դրեց այդ բանակցությունների ժամանակ, շատ դժվար է, որովհետև նա շատ լավ է հաշվել իր ռեսուրսները և երկար դիմակայության է պատրաստվում` կրակոց-հակակրակոց սկզբունքով, որպեսզի քամի հայաստանյան կողմին, մանավանդ որ իր համար ադրբեջանական զոհերն առոչինչ են, իսկ մեզ համար ամեն ինչ են. մենք ցավում ենք մեր ամեն զոհված տղայի վրա: Ի դեպ, Ալիևն արդեն շատ քիչ է զբաղվում ղարաբաղյան հիմնախնդրով, նա դրա ժամանակն այլևս չունի՝ իշխանության պահպանման խնդիրն է նրա համար խիստ օրհասական, Ղարաբաղի հարցը նա թողել է Հասանովի վրա: Սա ևս ահագին բան է նշանակում»,- ասել է բանակցային նրբություններին տիրապետող «Հրապարակ»-ի աղբյուրը` հավելելով, որ բոլոր դեպքերում և ըստ ամենայնի Ջ. Ուորլիքին առաջիկայում կփոխարինի ամերիկյան մեկ այլ համանախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան